Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ չի բանակցելու

ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ չի բանակցելու
21.11.2014 | 22:56

«Մենք բանակցությունների չենք գնալու, եթե մինչև հիմա չեն հասկացել, թող ականջալուր լինեն»՝ հակադարձել է ԲՀԿ խոսնակ Տիգրան ՈՒրիխանյանը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո Շարմազանովը հայտարարել էր, թե իրենք սպասում են 12 կետերի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պատասխանին: «Մենք ակնկալում ենք, որ նաև ԲՀԿ-ն պատասխանի, քանի որ այդ հանդիպումից հետո ԲՀԿ ներկայացուցիչը հստակ կարծիք չի արտահայտել։ Ավելին, ինչպես դուք նշեցիք, Լևոն Զուրաբյանն ու Ռուբիկ Հակոբյանն են կարծիք արտահայտել: Մենք ոչ Լևոն Զուրաբյանին ենք անձնապես դիմել, ոչ էլ Ռուբիկ Հակոբյանին։ Դուք տեղյակ եք, թե ԲՀԿ-ից ՀՀԿ-ն ում կարծիքն է ընդունում որպես պաշտոնական կարծիք»,- ասաց Շարմազանովը։
Եռյակի ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» որոշել են 12 կետերի շուրջ իշխանությունների հետ քննարկումների մեջ չմտնել, քանի որ, ինչպես Լևոն Զուրաբյանն էր փոխանցել եռյակի դիրքորոշումը, ՀՀԿ-ն այդ կերպ փորձելու է ընդդիմությանը ներքաշել երկարաժամկետ և անպտուղ իմիտացիոն քննարկումների մեջ և արդյունքում կոտրել համաժողովրդական շարժման թափը:
«Ակնհայտ է, որ համաժողովրդական ճնշումը ստիպում է նրանց հնարավորություններ փնտրելու, ժամանակ շահելու կամ փոխգործակցության պատրաստակամության շղարշ ու ձև ստեղծելու։ Ոչ, մենք բանակցությունների չենք գնալու, եթե նրանք մինչև այդ դա չէին հասկացել, ուրեմն հիմա թող ականջալուր լինեն»,- ասել է Տիգրան ՈՒրիխանյանը։

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ